Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր, ուր մեկնարկեցին Ձմեռային օլիմպիական խաղերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին: Սպասում ենք լավ արդյունքների»,- գրել է Հարությունյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևում:
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

