Դպրոցական պարտադիր առարկայացանկին զուգահեռ երեխաները սովորում են նաև կրթական լրացուցիչ ծրագրեր, որոնք նրանց պատրաստում են կյանքի հմտություններ ձեռքբերելուն և մասնագիտական կողմնորոշում ունենալուն: Այդ ծրագրերը նախ ստանում են Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի հավանությունը, որից հետո մտնում են դպրոց: Երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերի մեջ են մտնում նաև հանրակրթական 29 դպրոցում իրականացվող պարսկերենի, վրացերենի, թուրքերենի, ադրբեջաներենի ուսուցումը:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան