Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունը նախադեպ չի դառնա, որը Չինաստանը կամ Ռուսաստանը կօգտագործի Թայվանի կամ Ուկրաինայի նկատմամբ նմանատիպ գործողություններն արդարացնելու համար՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա բացատրել է, որ Վենեսուելայում իրավիճակը անհամեմատելի է Թայվանի կամ Ուկրաինայի հետ, քանի որ հենց ԱՄՆ-ն է բախվում «Վենեսուելայից հանցագործների, թմրանյութերի և միգրանտների հոսքին», այլ ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը։
ԱՄՆ նախագահը նաև ենթադրել է, որ Չինաստանի իշխանությունները վճռական գործողություններ չեն ձեռնարկի Թայվանի հարցը լուծելու համար, քանի դեռ ինքը Սպիտակ տան ղեկավարն է։
Թրամփի խոսքով՝ ինքը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին զգուշացրել է նման քայլերի վերաբերյալ: