ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե այնտեղ ցուցարարներ սպանվեն:
Այս մասին, ըստ Թրամփի, Թեհրանը տեղյակ է:
«Ես նրանց հստակ ասել եմ` եթե սկսեն մարդկանց սպանել, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է բողոքի ցույցերին։