ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը:
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այդ հանրապետությունը «ղեկավարում է հիվանդ մարդ, որին դուր է գալիս կոկաին արտադրել և այն վաճառել Միացյալ Նահանգներում»։
Եթե Թրամփը չի բացառել ռազմական գործողությունը Կոլումբիայում, ապա Կուբայի հարցում, ըստ ԱՄՆ ղեկավարի, դրա անհրաժեշտությունը չի լինի:
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ գործողություններ կատարենք Կուբայում, ինքնին հասկանալի է, որ այն կտապալվի»,- ասել է ԱՄՆ նախագահը և նշել, որ այդ երկիրը եկամուտ էր ստանում վենեսուելական նավթից, որից այժմ զրկվել է: