Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տոնական օրերին ՀՀ առողջապահության նախարարության օպերատիվ արձագանքման թիմը և հերթապահ զանգերի կենտրոնը հերթապահություն են իրականացնելու։
«Նախ բոլորիդ առողջություն եմ մաղթում այս օրերին և ուրախ տոներ, բայց ուզում եմ նաև ասել, որ Առողջապահության նախարարության օպերատիվ արձագանքման թիմը և մեր հերթապահ զանգերի կենտրոնը՝ 88-66, մեր թեժ գիծը՝ 80-03, Արմեդ 011 02 02 33, Տելեգրամյան ալիքը բուժաշխատողների համար՝ HealthInsurance․am և էլեկտրոնային հասցեն, իհարկե, անընդհատ հերթապահ աշխատակիցներ են ունենալու։
Այս օրերին, եթե կունենաք հարցեր, դիտարկումներ, որոշակի պարզաբանման կարիք՝ ինչպես է աշխատելու առողջության ապահովագրության համակարգը, խնդրե՛մ, համեցե՛ք, թողեք ձեր արձագանքները, հարցերը, մեր աշխատակիցները կպատասխանեն դրանք։ Ես ինքս ամենօրյա ռեժիմով հետևելու եմ մեր թեժ գծի, զանգերի կենտրոնի աշխատանքին։
Ձեզ ուրախ տոներ, առողջ եղեք»,-նշել է նա։