ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնավոր ապահովագրական ընկերություններից մեկը անպատշաճ մրցակցության դրսևորում հանդիսացող նյութեր է տարածում:
«Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից, և եթե հաճախորդներին գրավելու ձևը սուտն է, ապա լավ չի ձեր վիճակը: Պետական ապահովագրական համակարգը զարգացման մեծ խթան է նաև ձեզ համար, և ավելի լավ է այդ ճանապարհն ընտրեք և ոչ թե պայքարեք պետության դեմ:
Ասեմ նաև, որ ապահովագրական ընկերությունների մեծ մասն արդեն իսկ նոր ու շատ հարմարավետ պլյուս փաթեթներ են կազմել և վստահաբար հաջողություններ են գրանցելու»,- գրել է նախարարը և կից լուսանկար հրապարակել:
