Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր 1/4 եզրափակիչներն են։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի 9 բռնցքամարտիկ դուրս է եկել 1/4 եզրափակիչ։
Ինչպես հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից, կիսաեզրափակիչի ու մեդալի համար այսօր կպայքարեն
48 կգ Բարեղամ Հարությունյանը
51 կգ Ռուդոլֆ Գարբոյանը
57 կգ Ժիրայր Սարգսյանը
60 կգ Արթուր Բազեյանը
75 կգ Վախթանգ Հարությունյանը
80 կգ Արտուշ Հովհաննիսյանը
86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը
92 կգ Նարեկ Մանասյանը
+92 կգ Դավիթ Չալոյանը: