Ռուս-ամերիկյան շփումները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին՝ Մոսկվայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Կրեմլը կցուցադրի Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման մեկնարկի կադրերը։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջողությամբ և դրանք չի վարի «մեգաֆոնի ռեժիմով» լրատվամիջոցների միջոցով։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ բանակցություններին մասնակցած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը ու Ջարեդ Քուշները երկուշաբթի կմեկնեն Մոսկվա, իսկ երեքշաբթի կհանդիպեն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: