Կրեմլից մեկնաբանել են ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը և տեղեկությունները, թե Ժնևում ծրագիրը վերաձևակերպվել է հօգուտ Կիևի: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հասկանում են, որ ավելի վաղ իրենց մոտ ոչ պաշտոնապես հայտնված փաստաթուղթն արդեն փոփոխությունների է ենթարկվել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ նախագիծը մասամբ հիմնված է Ալյասկայում Պուտինի և Թրամփի ձեռք բերած պայմանավորվածությունների վրա և կարող է դառնալ բանակցությունների մեկնարկային կետ: «Երբ ժամանակը գա, մենք մանրամասն կանդրադառնանք դրան»,- ընդգծել է Պեսկովը։
Նա հավելել է, որ առանց եվրոպացիների անհնար է քննարկել անվտանգության հետ կապված հարցերը, և, ըստ Կրեմլի խոսնակի, եվրոպական կողմն ինչ-որ փուլում կներգրավվի: