Գյումրիի ավագանին Սահմանադրական դատարան դիմելու հարցը հանել է քվեարկությունից: Վարդան Ղուկասյանը մտադիր է բարձր ատյանում վիճարկել պետբյուջեից համայնքի հասանելիքը, կարծում է, որ Գյումրիին ավելի մեծ մասհանում պետք է լինի:
Ղուկասյանը նշել է, որ քաղաքից եկամտահարկի գծով 85 մլրդ դրամ է փոխանցվում պետբյուջե: Նրան հակադարձել են Քաղաքացիական պայմանագրից, նշել, որ քաղաքին ուղղված դոտացիոն ու սուբվենցիոն հատկացումները գերազանցում են քաղաքապետի հաշվարկները:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան