Իրանի վրա հարձակումը չափազանց կարևոր էր, քանի որ եթե դա տեղի չունենար, նրանք, հավանաբար, այս պահին արդեն կունենային միջուկային զենք՝ ոչ թե մեկ, այլ մի քանի միջուկային մարտագլխիկներ՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Բայց հիմա Իրանը ցանկանում է աշխատել խաղաղության շուրջ։ Նրանք մեզ հայտնեցին այդ մասին և հաստատեցին, որ լիովին աջակցում են Գազայի վերաբերյալ այս գործարքին։ Նրանք դա համարում են հիանալի նախաձեռնություն»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հույս է հայտնել, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը «հավերժական խաղաղության» կհանգեցնի Մերձավոր Արևելքում: Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը ևս կկարգավորվի։
«Դա ութերորդն է։ Մենք կարգավորել ենք յոթ պատերազմ կամ խոշոր հակամարտություն, և ութերորդը, կարծում եմ, կլինեն Ռուսաստանն ու Ուկրաինան»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կայցելի Եգիպտոս՝ վերջնականացնելու ՀԱՄԱՍ-Իսրայել գործարքը: Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, թե ՀԱՄԱՍ-ն իսրայելցի պատանդներին ազատ կարձակի երկուշաբթի կամ երեքշաբթի: