Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տվյալով՝ հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ: