• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ. Ավետիս Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը... 20:38
Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել են ադրբեջանցիների զոհվելու դեպքեր. «Հարևաններ» Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել... 19:41
Հետընտրական ի՞նչ գործընթացներ են սպասվում | Աննա Դանիելյանի հարցազրույցը Ռոբերտ Ղևոնդյանի հետ Հետընտրական ի՞նչ գործընթացներ են... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:2730 Սեպ, 2025

Խստորեն դատապարտում եմ ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը. Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցք» խոսույթի մասին

Ձեր նշած խոսույթն ընդհանրապես գոյություն չունի, բացակա է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից: Այդ մասին ԵԽԽՎ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչ տարբերություն կա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասով Հայաստանի և Ադրբեջանի ընկալումների միջև:

«Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել և համոզվա՛ծ եղեք, որ չի լինի Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցրած որևէ փաստաթղթում»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց՝ ՄԱԿ ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից ևս ստիպված է եղել անդրադառնալ այս խնդրին, և այս համատեքստում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ խաղաղությունը խնամք է պահանջում, իսկ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ, համաձայնեցված բառապաշարի գործածումը:

«ՄԱԿ ամբիոնից ելույթ ունեցա (ի դեպ, նույնը կարող եմ ասել այսօրվա ելույթի մասին) և արձանագրեցի, որ իմ ելույթի մեջ չկա մի բառ, մի արտահայտություն, որի ծագումնաբանությունը ես չեմ կարող ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից»,- ասաց նա, հիշեցրեց, որ դիմել է նաև կոչով՝ ուղղված ադրբեջանցի գործընկերոջը, որպեսզի վերջինս պարզաբանի՝ ինչ նկատի ունի՝ «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտեղ է այդ «Զանգեզուրի միջանցքը»:

«...Քարտեզի վրա պետք է ցույց տա «Զանգեզուրի միջանցքը», որովհետև եթե պարզվի, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, [ապա] որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից: Դա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է»,- ասաց նա, ապա, խոսքն ուղղելով հարց տվողին, հետաքրքրվեց. «Ինձ շատ հետաքրքիր է՝ որտեղի՞ց գիտեք այդ արտահայտությունը, որտե՞ղ եք կարդացել... Տեսե՛ք, դուք վաշինգտոնյան համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որը Վաշինգտոնի որևէ փաստաթղթի մեջ չկա, չի եղել, և ավելի վնաս է բերում խաղաղության գործընթացին, որովհետև ուղիղ կերպով խախտում է պայմանավորվածությունները, և դուրս է օգտագործվող լեգիտիմ բառապաշարից»:

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Վաշինգտոնում կողմերը պայմանավորվել են, որ տարածաշրջանի հաղորդուղիները կբացվեն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիման վրա և փոխադարձության սկզբունքով, ապա ընդգծեց, որ Հայաստանը Ադրբեջանի համար, Ադրբեջանը Հայաստանի համար այդ հաղորդուղիները պետք է բացի և՛ ներքին, և՛ երկկողմ, և՛ միջազգային հաղորդակցությունների համար: Նաև հիշեցրեց, որ Հայաստանի տարածքում գործելու է «Թրամփի ուղին», և որ այս փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը:

«Հետևաբար, իմ կոչն ու ակնկալիքն է, որ օգտագործվի բացառապես լեգիտիմ բառապաշար, իսկ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, ո՞ր հատվածն են անվանում «Զանգեզուրի միջանցք»: Եթե դա որևէ կերպ վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքին, ապա, կներեք, ՀՀ տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն ՀՀ-ն: Հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի շուրջ բարձրագույն մակարդակով հրապարակային ձեռք է բերվել պայմանավորվածություն:

Էլի եմ ասում, ՀՀ տարածքի պարագայում կարող են օգտագործվել միայն այնպիսի անուններ, բառամթերք, որ սահմանված է կա՛մ ՀՀ կառավարության, կա՛մ խորհրդարանի, կա՛մ համապատասխան մարմինների կողմից, կա՛մ համաձայնեցված է Հայաստանի կառավարության հետ:

Հետևաբար, թույլ տվեք ասել՝ ես խստորեն դատապարտում եմ Ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումն այս հեղինակավար դահլիճում և ինստիտուտում»,- ասաց Փաշինյանը՝ խոսքն ուղղելով հարց տվողին:

Հեղինակ`Լուսինե Մուրադյան
Դիտումների քանակ262
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի 09:1210 Հնս, 2026
  • Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ 08:5210 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:3710 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0910 Հնս, 2026
  • Բուլղարիան բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և ժողովրդավարական բարեփոխումներին․ Պոլենդակով 01:0310 Հնս, 2026
  • «Արմենիա» միջազգային օդանավակայանները 2026-ի 3 ամսում 1 մլրդ 999 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4610 Հնս, 2026
  • Ճշգրտումների և վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան 00:2410 Հնս, 2026
  • «Քիմիայի մոլ»՝ Մայր բուհում 00:0010 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ 23:4209 Հնս, 2026
  • Կրեմլի քարոզչությունը փորձում է կասկածի տակ դնել ՀՀ ընտրության արդյունքը 23:1609 Հնս, 2026
  • Վերահաշվարկվում են մի քանի տասնյակ ընտրատեղամասերի արդյունքները 23:0009 Հնս, 2026
  • Պետք է մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար. վարչապետ 22:4309 Հնս, 2026
  • Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 22:2709 Հնս, 2026
  • Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նա կկալանավորվի 22:1809 Հնս, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0309 Հնս, 2026
  • Արգիշտի Մեխակյանը շինարարական կազմակերպությունների հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը 21:5809 Հնս, 2026
  • Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ 21:3809 Հնս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:3009 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Ինչ է հրահանգել Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին.«Մեդուզա»-ի բացահայտումը 21:0009 Հնս, 2026
  • 115 քրվարույթ՝ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առիթով. ՀԿԿ 20:5709 Հնս, 2026
  • Մի փորձեք նվաստացնել օլիգարխիկ կլանի ու անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը. Ալեքսանյան 20:4909 Հնս, 2026
  • Սնունդը ոչ մի դեպքում չպետք է վնասի սպառողին 20:4309 Հնս, 2026
  • Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ 20:3709 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանն ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի 2025 թվականի ծախսերի և եկամուտների կատարողականի հաշվետվությունը 20:2909 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.06.2026 20:2309 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին 20:1509 Հնս, 2026
  • Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ 20:1009 Հնս, 2026
  • Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը 35 տարեկան է 20:0609 Հնս, 2026
  • Ազովի ծովում առևտրային 2 նավերին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհված ադրբեջանցիների թիվը հասել է վեցի 19:5909 Հնս, 2026
  • Եթե մի տեղ պատերազմ է լինում, մարդիկ ՀՀ քաղաքացիության համար հերթ են կանգնում. Անդրանիկ Քոչարյան 19:4709 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 19:3909 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 19:2809 Հնս, 2026
  • Լեհաստանը չի արգելափակի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը. Տուսկ 19:1709 Հնս, 2026
  • Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 19:0609 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ԳՇ պետն անդրադարձել է ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիների՝ վարժական հավաքներին մասնակցելու հարցին 19:0009 Հնս, 2026
  • Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ 18:5209 Հնս, 2026
  • Ռադևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ 18:4909 Հնս, 2026
  • Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում 18:4409 Հնս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարապետ Գուլոյանի նկատմամբ 18:3509 Հնս, 2026
  • Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ 18:2709 Հնս, 2026
  • Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ 18:1709 Հնս, 2026
  • Իրանի հետ համաձայնագրի ճանապարհին որևէ լուրջ խոչընդոտ չկա. Թրամփ 18:1609 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Սյունիք՝ հայ-ամերիկյան գործընկերության խորացման օրակարգով 18:1209 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է 18:0609 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 17:5709 Հնս, 2026
  • Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի 17:4909 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ. Սթիվեն Դաութի 17:3809 Հնս, 2026
  • Թալիբներին արգելել են սմարթֆոններ օգտագործել 17:3609 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են 17:2409 Հնս, 2026
  • Հայկական կարոտ՝ ամերիկյան բեմում 17:1109 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել 17:0009 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ 16:5409 Հնս, 2026
  • Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե 16:4109 Հնս, 2026
  • Պատրաստ ենք էլ ավելի զարգացնել Կիպրոս-Հայաստան հարաբերությունները. Նիկոս Քրիստոդուլիդիս 16:3509 Հնս, 2026
  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը 16:3309 Հնս, 2026
  • ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ 16:2209 Հնս, 2026
  • Օգտագործված ջուրը պետք է մաքրվի և մաքրումից հետո միայն բաց թողնվի բնություն. Փաշինյանը՝ ջրային ոլորտի խնդիրների մասին 16:1309 Հնս, 2026
  • TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք. վարչապետ 16:0109 Հնս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15:5109 Հնս, 2026
  • Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում 15:4209 Հնս, 2026
  • Մանկական աստիգմատիզմ. ախտորոշումն ու բուժումը 15:3909 Հնս, 2026
  • «Չայկովսկի» երիտասարդական նվագախմբի երևանյան մեծ համերգը 15:2209 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ միջազգային գործընկերներից 15:1409 Հնս, 2026
  • Սի Ծինփինն ավարտել է վերջին յոթ տարում իր առաջին այցը Հյուսիսային Կորեա 15:0609 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ժողովուրդը վերահաստատեց վստահությունը Փաշինյանի նկատմամբ. աշխարհը շնորհավորում է 15:0009 Հնս, 2026
  • Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ 14:5909 Հնս, 2026
  • Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը 14:5209 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ներկայացրել է՝ որ ընտրատեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելու 14:4009 Հնս, 2026
  • Այսօր Առաջինի լրատվական ալիքը նշում է իր 5-ամյակը 14:1909 Հնս, 2026
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին 14:1509 Հնս, 2026
  • Իսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. Նեթանյահու 14:1409 Հնս, 2026
  • ՆԳՆ ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ. ԱԺ-ում շարունակվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը 14:1109 Հնս, 2026
  • Իրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները. Թրամփ 13:3409 Հնս, 2026
  • Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտ 13:0809 Հնս, 2026
  • Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ. Արմեն Մկրտչյան 13:0509 Հնս, 2026
  • ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ 13:0109 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմության կանխատեսմանը 13:0009 Հնս, 2026
  • Մեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին. Էդվարդ Ասրյան 12:5609 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 12:4609 Հնս, 2026
  • Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը 12:3709 Հնս, 2026
  • Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ 12:2609 Հնս, 2026
  • Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ 12:1309 Հնս, 2026
  • Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն 12:0409 Հնս, 2026
  • Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում 11:5709 Հնս, 2026
  • 2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32,891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, շնորհվել է 25,670-ին 11:4409 Հնս, 2026
  • Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշչիկները. Վահագն Ալեքսանյան 11:4309 Հնս, 2026
  • 2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից 11:3309 Հնս, 2026
  • Արմեն Մկրտչյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:2209 Հնս, 2026
  • Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը 11:2109 Հնս, 2026
  • Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում 11:1509 Հնս, 2026
  • Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար 11:0109 Հնս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5909 Հնս, 2026
  • 2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ նախարարի տեղակալ 10:5209 Հնս, 2026
  • Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում 10:3809 Հնս, 2026
  • Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին. Անդրեյ Պլենկովիչ 10:3009 Հնս, 2026
  • Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ. Նիկուշոր Դանը՝ Փաշինյանին 10:2909 Հնս, 2026
  • Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ 10:2709 Հնս, 2026
  • Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 10:1309 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | ԱՄՆ-ը կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում. Ռուբիո 10:0109 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:4909 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015