Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանական, հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը: Էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է, որ Հայաստանի և ԵԱՏՄ օրենսդրությունը լիուլի հնարավորություն են տալիս տարբեր տեսակի աջակցության մեխանիզմներով ու գործիքներով խնդիրը լուծել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: