Դամասկոսի դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել:
SANA գործակալության տվյալով՝ Ասադին ուղղված մեղադրանքները, որոնց հիման վրա կալանքի օրդեր է տրվել, կապված են Դարաայում 2011 թվականի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ, որտեղ հակակառավարական ակցիաները վերաճել էին զինված հակամարտության զինյալների, ընդդիմադիր խմբավորումների և սիրիական բանակի միջև:
Սիրիայի դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերը հնարավորություն է տալիս Ասադի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:
Բաշար Ալ Ասադի իշխանությունը տապալվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Սիրիայի նախկին նախագահին ապաստան է տրամադրել Ռուսաստանը։