Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։ Տղամարդկանց մրցաշարում 7 խաղափուլից հետո առաջատարներն են Վալտեր Գյուրջինյանը և Դավիթ Դավթյանը, ովքեր ունեն 6 միավոր: Առաջատարներից կես միավորով հետ է մնում Դավիթ Տիրատուրյանը: Կանանց մրցաշարում միանձնյա առաջատարն է Նարե Հովակիմյանը, ով ունի 6 միավոր: Լիանա Հակոբյանը, Մանե Ժամկոչյանը և Մարիամ Բարսեղյանը ունեն 5.5 միավոր: