Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կարեն Մալայանը կանչվել է դիվանագիտական ծառայություն:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Կիևում Եվրամիության պատվիրակության գրասենյակը վնասվել է ռուսական ուժերի գիշերային հրթիռային հարվածների հետևանքով: Նրա խոսքով՝ ներկայացուցչության անձնակազմից ոչ ոք չի տուժել:
«Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի իր անխնա հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա և միանա արդար և կայուն խաղաղության բանակցություններին»,- ընդգծել էր Եվրահանձնաժողովի ղեկավարը: