Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով երկրորդ դատական նիստն անցկացվել է ավելի մեծ դահլիճում՝ հաշվի առնելով առաջին օրվա դժգոհությունը:
Դատարանն այս նիստում մերժել է դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությունը և անցել մեղադրյալների խափանման միջոցների հարցի քննարկմանը: Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգվել է երեք ամսով, մյուսների վերաբերյալ որոշում կկայացվի հաջորդ նիստում:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։