Ադրբեջանը չի մասնակցել ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որն այսօր տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում:
Նիստի ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ համատեղ պայքարի, իրավապահ մարմինների փոխգործակցության, անօրինական միգրացիայի խնդիրների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հարցեր:
Ադրբեջանի ՆԳՆ-ն հրաժարվել է մասնակցել խորհրդի նիստին: