Կարիճի խայթոցի դեպք՝ Սպիտակում: 45-ամյա կնոջը խայթել է մեր երկրում հանդիպող և հատկապես այս եղանակին ակտիվացող երեք տեսակներից դեղինը:
Մասնագետները զգուշացնում են՝ նման դեպքերում սխալ միջամտություններ չանել:
Անհրաժեշտ է միայն լվանալ սառը ջրով և դիմել բժշկի: Ի դեպ, նախորդ տարվա համեմատ դեպքերի թիվը նվազել է:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։