Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գրեթե 40 ուկրաինական անօդաչու խոցելու մասին:
Սոչիում ուկրաինական հարվածներից մեկ մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել: Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում ԱԹՍ-ների հարվածներից հրդեհներ են բռնկվել: Մեկ մարդ վիրավորվել է: Զանգվածային հարձակման պատճառով Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 59 չվերթ:
Իսկ ռուսական հարվածներից Չերկասիում վնասվել է 15 բազմաբնակարան շենք, 7 մարդ վիրավորվել է: Օդեսան ենթարկվել է զանգվածային հարվածների, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Խարկովում էլ հայտնել են 3 վիրավորի մասին: