2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես՝ որպես Հայաստանի Հանրապետությա՛ն վարչապետ, ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը, և, անկեղծ ասած՝ կարծում եմ, որ ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել և իրադրության սխալ գնահատականի հետևանքով է, որ դա ավելի շուտ չեմ արել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով լրագրողի հիշեցմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցում մանդատ չունի բանակցելու և որ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում:
«Ինչ վերաբերում է մանդատին, այո՛, ես ասել եմ և ասել եմ՝ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համաձայնեցնելով: Եվ դա քաղաքական առումով էլ, իրավական առումով էլ, բարոյական առումով էլ ճիշտ դիրքորոշում է եղել, այլ բան, որ արդեն իմ՝ վարչապետ դառնալու պահից այնքան ներքաշված էի եղել այդ պրոցեսի մեջ, որ, ըստ էության, այդ իրադրությունից դուրս գալու որևէ տարբերակ փաստորեն չկար:
Իրադրությունից դուրս գալու որևէ հնարավորություն տեսանելի չէր մանավանդ այն պայմաններում, երբ 2018-ի ապրիլին վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն արել էր իր հայտնի հայտարարությունը, որ բանակցությունների գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բանակցությունների գործընթացը կանգնած է, և մենք այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատերազմով հարցը լուծելու բանաձևից»,- ասաց նա: