Քաղաքագետները տարօրինակ չեն համարում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարությունը, թե ի տարբերություն «Պատիվ ունեմ» խմբակցության, «Ուժեղ Հայաստանի» հետ տարաձայնություններ չունեն: Հիշեցնում են՝ Սամվել Կարապետյանն անգամ Քոչարյանի ազատ արձակման համար անհրաժեշտ գրավն է մուծել: Սակայն նույնիսկ այս պարագայում մասնագետները չեն բացառում խորհրդարանում որոշակի մրցակցության ի հայտ գալը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան