Սեպտեմբերի 1-ին Երասխահունի նորակառույց կրթահամալիրը կբացի դռները դպրոցական և նախադպրոցական սաների առաջ:
Բնակավայրը մինչ այս մանկապարտեզ չի ունեցել:
Կառավարության ֆինանսավորմամբ կառուցվող 300 դպրոցներից մեկը՝ այս կրթական հաստատությունը, նույնպես կրթական նորագույն պայմաններ ապահովելու համար ունի ժամանակակից լուծումներ:
Շինարարության բյուջեն 1.7 մլրդ դրամ է: