«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող շուրջ 12 հազար քառակուսի մետր հողամասի ապօրինի օտարման վարույթով 4 անձի մեղադրանք է առաջադրվել։ Քննությամբ պարզվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, պետությանը պատկանող և օտարման ոչ ենթակա հողերի ցանկում ընդգրկված Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող շուրջ 12 հազար քառակուսի մետր հողատարածքը ապօրինի օտարել է։
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում։