Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Թբիլիսին հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ վերջին շրջանում կառավարությունը նաև ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի հետ գործակցության ուղղությամբ։
Մենք խորացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հինգ երկրների հետ։ Ներուժը շատ մեծ է, այս ամենը առանցքային դեր է խաղում տրանսպորտային փոխկապակցվածության և տարանցիկ գործառույթի տեսանկյունից, ասել է Կոբախիձեն։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։