Շիրակի մարզում ամփոփվել է առողջության համընդհանուր ապահովագրման համակարգի առաջին վեց ամսվա արդյունքը: Ընդգծվել է, որ համակարգն անխափան աշխատում է: Մասնագետները փաստարկներով հերքել են տեղեկությունները, թե միջոցները կարող են սպառվել, և համակարգից օգտվելը բարդանա: Ոլորտի պատասխանատուները նշել են, որ իրականում հենց այս համակարգն է ամենալայն խավերի համար որակյալ բուժծառայությանը հասանելիություն ապահովում:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան