Ռուսաստանը հերքել է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ մեղադրանքները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին և ակնկալում է, որ ոչ ոք չի միջամտի իր գործերին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններին ռուսական միջամտության մասին պնդումներում վկայակոչում է չապացուցված և անանձնական տեղեկատվության։ Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ում կատարված հետաքննությունները վկայում են, որ Մոսկվան որևէ կերպ չի ազդել ամերիկյան ընտրությունների վրա: