Հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիսի աղբահանության վճարը մինչև հուլիսի 31-ը չվճարելու դեպքում տույժ-տուգանք չի կիրառվի՝ Երևանի ավագանու որոշումն է: Արտոնություն կկիրառվի նաև հողամասի սահմանների ճշտման և հողահատկացման հիմքերի վերականգնման գործընթացում՝ Երևանում պետական ենթակայությամբ գործող սոցիալական պաշտպանության կազմակերպությունների համար:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: