Մայիսի 20-ին՝ ժամը 18:53-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz C, Kia և Mercedes-Benz E մակնիշների ավտոմեքենաները․ Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Ճանապարհը երկկողմանի փակ է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz C մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Kia մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա, իսկ վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։