Հայերը հայտնի են իրենց խաղաղասիրությամբ, և արաբական տարբեր երկրներում մեծ հեղինակություն և հարգանք ունեն, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը: Ղոբաշն ընդգծել է, որ տեսնում են խաղաղությանը միտված Հայաստանի հստակ մոտեցումը և խրախուսում են այն:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։