Տաշքենդի Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպումների ընթացքում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգն ընդգծել է, որ միությունը ջանքեր կներդնի այդ հարցում առաջընթաց ապահովելու համար: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտան էլ հույս է հայտնել, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։