Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետներն առաջիկա օրերին կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ օրակարգում է երկու երկրի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը: Նա հաստատել է, որ այս հանդիպումը, ինչպես և առաջինը, տեղի կունենա Ստամբուլում:
«Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ալեքսանդր Դարչիևը՝ որպես ԱՄՆ-ում ՌԴ դեսպան։ Ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի տեղակալ Սոնատա Քոուլթերը», - մանրամասնել է Զախարովան։
Ավելի վաղ՝ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
«Բայդենի վարչակազմի օրոք երկկողմ շփումներին սարսափելի վնաս է հասցվել, փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնվի», - հավելել է պաշտոնյան:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։