Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը: Ներքին գործերի նախարարը զեկուցել է, որ նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, 1-ը կատարվել է մասնակի: Նշվել է, որ ըստ անցկացված սոցհարցումների, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%: Փաշինյանն ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։