Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում՝ ապրիլի 19-ին, ԿԳՄՍ նախարարը բոլոր ցանկացողներին հրավիրում է քայլարշավի Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ծրագրում՝
-
Մեկնում (Երևան-Դսեղ)
-
Այցելություն Հովհ․ Թումանյանի տուն-թանգարան
-
Քայլարշավ Դսեղ գյուղից դեպի Բարձրաքաշի վանական համալիր
-
Վերադարձ (Դսեղ-Երևան)
Քայլարշավի սկիզբ՝ ժամը 8։00, ավարտ՝ ժամը 17։00 (հասցե՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3)։ Տեղերը սահմանափակ են։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 13․04․2025 թ․։