Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է անվերապահ 30-օրյա հրադադարի։ «Բայց դրա իրագործմանն անցնելու համար Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ առաջադրել։ Եվ այդ մասին մենք խոսել ենք նաև նախագահ Մակրոնի հետ»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը՝ ՌԴ-ի հետ հնարավոր հրադադարի պայմանների մասին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո: Մակրոնն ու Զելենսկին քննարկել են նաև Ուկրաինայի համար անվտանգության հստակ երաշխիքների համատեղ ձևավորումը։ «Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ կոնկրետ է, և մենք դրան ամբողջությամբ աջակցում ենք»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: