Անձնագիր, վարորդական իրավունքի վկայական կամ սոցքարտ ստանալու համար մոտակա գրասենյակ հասնելու կարիք այլևս չկա:
Ներքին գործերի նախարարության շրջիկ գրասենյակները առաջին այցերը սկսել են Երասխ և Գառնի համայնքներից:
Շրջիկ մեքենաները տարբեր բնակավայարերում կլինեն՝ ըստ հաստատված ժամանակացույցի:
Գերատեսչությունն այդ նպատակի համար երեք նոր մեքենա է ձեռք բերել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան