Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Ֆեյսբուքի էջում:
«Ճանապարհների ապաշրջափակումն իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո։
Հայաստանով անցնող ապաշրջափակվող ճանապարհները վերահսկվելու են Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշված է գրառման մեջ: