«Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանվածը և յուրացվածը։
Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալյուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիսթերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան
#հատիկառհատիկ վերադարձվելու է»,- գրել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, թե Գյումրիի ընտրություններին մասնակցելու համար հայտարարագրվածները դուրս են եկել գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին, Գյումրիի նախկին համայնքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է՝ «Սև բերդ» ամրոցը իրենց ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից, ուստի այն չի կարող դառնալ #հատիկառհատիկի կոնտենտ: ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանը նաև վստահեցրել է, որ առողջական խնդիրները կարգավորվելուն պես վերադառնալու է Գյումրի և պատասխան տա՝ իր խոսքով՝ իր հետ կապված բոլոր շինծու մեղադրանքներին: