«Գյումրեցու և փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի ունեցած գալա միջոցառման ժամանակ։
Վարչապետն ընդգծել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո փակված է այն էջը, երբ իշխանություններն ընտրություններ էին կեղծում:
Սակայն, նայելով այսօր ընտրություններին մասնակցող որոշ դեմքերի, ժողովուրդը պետք է հիշի, որ եղել են նաև այդպիսի ժամանակներ, երբ ընտրությունները կեղծվում էին:
Վարչապետը նշել է, որ հիշողությունը պետք է արտահայտվի քվեարկությամբ, և ժողովուրդը պետք է որոշի, թե որքանով է պատրաստ պաշտպանել իր ազատությունը, անկախությունը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան