ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Բանակցությունների առաջին փուլը, որն անցկացվեց նախորդ շաբաթ Վաշինգտոնում, ձախողվեց: Փորձագիտական հանրույթի գնահատմամբ՝ Թրամփի վարչակազմը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթությունների փոփոխություն է կատարում, ինչը հարկադրում է Եվրոպային ևս նոր մարտավարություն ընտրել, լինել պատրաստ նաև առանց ԱՄՆ-ի աջակցության հասնել խնդիրների լուծման:
Եվրոպական մոբիլիզացիայի կազմակերպման և առաջնորդության առաքելությունը փորձում է ստանձնել Ֆրանսիան: Մակրոնն ուղերձով դիմել է Եվրոպային, հայտարարել՝ Եվրոպայի ճակատագիրը չպետք է որոշվի Մոսկվայում կամ Վաշինգտոնում: Մասնագետների գնահատմամբ՝ Եվրոպան ուժեղանալու հնարավորություն ունի, իսկ դա, ըստ քաղաքագետների, անհրաժեշտ է նաև Հայաստանին:
Աշխարհաքաղաքական փոփոխությունների համապատկերում կարևոր է, որ մեր երկիրը ազգային անվտանգության նոր կենսունակ ռազմավարություն ունենա. այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան