Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով շնորհավորել է երկրի բարձրագույն ղեկավարությունը:
Շնորհավորական ուղերձում վարչապետ Փաշինյանն ընդգծել է կանանց ներուժի լիարժեք ներառումը պետության զարգացմանը, նշել, որ տոնը պետք է նաև հանրային համերաշխության օր լինի և ավելի ու ավելի է դառնում այդպիսին:
Վարչապետի խոսքով՝ Մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան