Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարի տեղադրման արարողությունը: Նշվում է, որ հուշարձանը կտեղադրվի Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հարակից այգում:
Արարողությանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխվարչապետ Վիտալի Սավելևը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը:
Հեյդար Ալիևի հուշարձանի բացման մասին հայտարարվել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության ֆոնին, մասնավորապես՝ 2024թ. դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի կործանման, Ադրբեջանում «Ռուսական տան» փակման և Sputnik Azerbaijan-ի խմբագրության գործունեության դադարեցման ֆոնին:
Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ ռուսական АльфаСтрахование ընկերությունը ապահովագրական հատուցման ամբողջական վճար է կատարել Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: