Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է Ուկրաինային ռազմական աջակցությունը: Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Դոնալդ Թրամփը նման որոշում է կայացրել անցած շաբաթ Սպիտակ տանը Վոլոդիմիր Զելենսկու հետ վիճաբանությունից հետո։ Պենտագոնի մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն նոր աջակցություն չի հատկացնի, այլև հետ կկանչի Ուկրաինայի համար արդեն պատվիրված զենքի և զինամթերքի խմբաքանակները։
«Նախագահ Թրամփը հասկացրել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա։ Հարկավոր է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այդ նպատակին»,- հայտնել են Սպիտակ տնից, հավելել՝ աջակցությունը չի վերսկսվի, մինչև Թրամփը չհամոզվի, որ Կիևը խաղաղություն է ուզում: