ԱՄՆ պետքարտուղարը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց են ունեցել։ Մարկո Ռուբիոն և Դևիդ Լեմին քննարկել են մարտի 2-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ Ուկրաինայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքները:
Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել, որ Լոնդոնը խրախուսում է Եվրոպային ապահովել սեփական պաշտպանությունը և ձգտել Ուկրաինայում խաղաղության:
«ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու հարցով և կշարունակի այդ ուղղությամբ աշխատել Մեծ Բրիտանիայի հետ», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։