«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում չի ընդգրկվի: «Եվրաքվեի» նախաձեռնող խումբը մերժել է նախագծից նախաբանը հանելու կառավարության առաջարկը: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը կառավարության առաջարկը համարել է անընդունելի:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: