ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն X-ի իր էջում հայտնել է, որ հիանալի զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կնպաստեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը, սակայն չի հստակեցրել, թե դաշինքի որ երկրների մասին է խոսքը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները արագորեն ավելացնում են իրենց պաշտպանական ներդրումները»,- գրել է Ռյուտեն:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «միլիարդավոր դոլարների օգնություն են պատրաստում Ուկրաինայի համար, ինչպես նաև քննարկում են անվտանգության հնարավոր երաշխիքները»: