Դատարանը բավարարեց բողոքը, բայց մասնակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝ Ռուբեն Մելիքյանը:
Դատարանը սահմանափակեց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական հսկողություն:
Փաստաբանի խոսքով՝ Ղազարյանը իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների, հարկադիր կատարողների նկատմամբ:
«Սահմանափակվեց Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը: Դատարանը հստակեցրեց հնարավորինս իր որոշմամբ: Խոսքը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, հարկադիր անդամներին և նրանց ընտանիքի անդամներին։ Իմ կողմից նշված պաշտանատար անձանց մասով նրա խոսքի ազատությունը սահմանափակված է: Մենք մանրամասն կուսումնասիրենք դատարանի որոշումը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք։