ԳԳոհար Սարգսյան

Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք։ Նա տեղեկացրել է, որ խափանման միջոցով վաղը կկայանա դատական նիստ։ 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից տեղեկացրին․

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը - խմբ․)»։

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում